ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կանադայի վարչապետի կինը կորոնավիրուսակիր է

Կանադայի վարչապետի կինը կորոնավիրուսակիր է
13.03.2020 | 12:37

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ կորոնավիրուսի տեստի պատասխանները դրական են եղել: Կանադայի վարչապետն և նրա 44-ամյա կինը հինգշաբթի հայտարարել են, որ ինքնամեկուսանում են: «Սոֆի Գրեգուար- Թրյուդոն այսօր հանձնել է COVID-19- ի թեստ: Թեստի պատասխանը դրական էր», - ասվում է հայտարարության մեջ: Ջասթին Թրյուդոն կորոնավիրուսի ախտանիշ չունի:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ