ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
13.03.2020 | 22:27

Անգլիայի ֆուտբոլային Պրեմիեր լիգան, դադարեցնում է բոլոր խաղերը մինչև ապրիլի 3-ը՝ հայտարարել է Անգլիայի Ֆուտբոլային ընկերակցությունը` նշելով, որ Պրեմիեր Լիգայի, ավելի ցածր մակարդակի ազգային մրցաշարերի ու Ֆուտբոլի կանանց առաջնության հանդիպումները կվերսկսվեն ապրիլի 4-ին, «եթե բժիշկները չառարկեն, և լինեն պայմաններ»:

Որոշումը կայացվել է մարզադաշտերում մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու Պրեմիեր Լիգայի խաղացողնեի և մարզիչների շրջանում կորոնավիրուսի դեպքերի արձանագրման պատճառով: Կորոնավիրուսի վարակակիրների թվում են Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Մայքլ Արտետան և «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոին:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ