ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բեռլինում փակվելու են դպրոցները

Բեռլինում փակվելու են դպրոցները
13.03.2020 | 22:36

Բեռլինի դպրոցները կփակվեն երեքշաբթի, մարտի 17-ից մինչև Զատկի տոների ավարտը, ասվում է նամակում, որը ուսումնական հաստատությունների ղեկավարության կողմից ուղարկվել է աշակերտների ծնողներին:

«Բեռլինի Սենատից ստացված էլեկտրոնային հաղորդագրության համաձայն, Բեռլինի միջնակարգ դպրոցները կփակվեն երեքշաբթի՝ մարտի 17-ին, մինչև Զատկի ընդմիջումը», - ասվում է նամակում: Աշակերտներին հանձնարարվում է դպրոցից վերցնել դասագրքեր, տետրերը և պարապել տանն՝ ինքնուրույն:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ