ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լոնդոնի քաղաքապետի ընտրությունները մեկ տարով հետաձգվեց

Լոնդոնի քաղաքապետի ընտրությունները մեկ տարով հետաձգվեց
14.03.2020 | 17:02

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մեկ տարով հետաձգել է տարածաշրջանային ընտրությունները, այդ թվում՝ Լոնդոնի քաղաքապետի ընտրությունը, գրում է The Telegraph-ը: Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ, ընտրությունները կկայանան 2021*ի մայիսից հետո:
Մեծ Բրիտանիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 800-ի:

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ