ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը մարտի 15-ից փակելու է սահմանները Լեհաստանի և Նորվեգիայի հետ

Ռուսաստանը մարտի 15-ից փակելու է սահմանները Լեհաստանի և Նորվեգիայի հետ
15.03.2020 | 17:19

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների պլանը: Նախատեսվում է մարտի 15-ից փակել Ռուսաստանի սահմանները Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Այդ անցակետերով Ռուսաստան մտնելու արգելքը չի վերաբերում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, պաշտոնական պատվիրակություններին:
Երեկվա դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 45 մարդ կա:

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ