ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մայր թատրոնը հետաձգել է ներկայացումները

Մայր թատրոնը հետաձգել է ներկայացումները
15.03.2020 | 17:35

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է առաջիկա ներկայացումները:

«Հարգելի հանդիսատես հասկանալի պատճառներով Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի այսօրվա և առաջիկա ներկայացումները տեղի չեն ունենալու։ Լրացուցիչ տեղեկությունների դեպքում մենք ձեզ անպայման կտեղեկացնենք։ Շնորհակալ ենք փոխըմբռնման համար։ Առողջ եղեք», նշված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ