ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հունաստանը փակում է բոլոր լողափերը և լեռնադահուկային հանգստավայրերը

Հունաստանը փակում է բոլոր լողափերը և լեռնադահուկային հանգստավայրերը
15.03.2020 | 17:56

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանձնարարել է փակել երկրում բոլոր լողափերը և լեռնադահուկային հանգստավայրերը։

«Իրավիճակը լուրջ է և պահանջում է պատասխանատու մոտեցում», - գրել է նա Twitter-ում։ Միցոտակիսը կոչ է արել խուսափել հանրային վայրերից։ Լողափնյա սեզոնը Հունաստանում դեռ չի սկսվել։ Վարակակիր է 228 մարդ, երեքը մահացել են։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ