ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանում կորոնավիրուսակիրներ չորս անչափահաս կա

Վրաստանում կորոնավիրուսակիրներ չորս անչափահաս կա
15.03.2020 | 22:05

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի: Թբիլիսիի կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան ասել է, թե հիվանդանոցում գտնվողներից 4-ը անչափահաս են` մինչև 14 տարեկան, նրանց վիճակը կայուն է: «Բայց կոնկրետ տարիքը ես չեմ հայտնի»,- ասել է նա:


Վրաստանում կարանտինի մեջ ավելի քան 400 մարդ կա, ևս հինգ տասնյակը գտնվում են բժիշկների վերահսկողության տակ ստացիոնար բուժհաստատություններում:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ