ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսպանիայում կորոնավիրուսակիրների թիվը գերազանցել է 11 000-ը

Իսպանիայում կորոնավիրուսակիրների թիվը գերազանցել է 11 000-ը
17.03.2020 | 22:39

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է մոտ 2 000-ով, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 11,2 հազարը, մահացել է 491 մարդ: «Իսպանիայում վերջին 24 ժամում հայտնաբերվել է 1987 նոր դեպք, համաճարակի սկզբից` 11178. նրանցից 46%-ը հիվանդանոցներում է, 4% -ը` 491-ը մահացել է», - ասուլիսի ժամանակ հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդոն Սիմոնը:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ