ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրո-2020-ը կանցկացվի 2021-ին

Եվրո-2020-ը կանցկացվի 2021-ին
17.03.2020 | 22:42

Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կկայանա 2021-ի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիների միությունը (ՈւԵՖԱ) մարտի 17-ին, արտակարգ համաժողով է անցկացնում՝ կապված Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված չեղարկումների հետ:

Համաժողովի գլխավոր հարցը վերաբերել է Եվրոպայի 2020-ի առաջնության անցկացմանը, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով վտանգի տակ էր: Որոշվել է մրցաշարը տեղափոխել 2021-ի հունիսի 11-ից հուլիսի 11-ը՝ հայտնում է Նորվեգիայի ֆուտբոլային ասոցիացիան թվիթերյան գրառմամբ:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ