ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների քվեարկությունն ապրիլի 22-ին անցկացնելու մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների քվեարկությունն ապրիլի 22-ին անցկացնելու մասին
18.03.2020 | 14:44

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների համառուսական քվեարկությունն ապրիլի 22-ին անցկացնելու մասին: Նա հայտարարել է, որ հրամանագիրը չի սահմանափակվում տվյալ ամսաթվով, այնպես որ քվեարկությունը հնարավոր կլինի հետաձգել, եթե իրավիճակը պահանջի: Պուտինի խոսքով՝ քաղաքացիների առողջությունն ամեն ինչից վեր է: Պուտինը հայտարարել է նաև, որ առանց ամսաթվի քվեարկության մասին հրամանագիր ստորագրելն իմաստ չուներ:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ