ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Այսօր ժամը 18:00-ի դրությամբ պետությունը ստացել է 45 մլն դրամից ավելի նվիրաբերություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Այսօր ժամը 18:00-ի դրությամբ պետությունը ստացել է 45 մլն դրամից ավելի նվիրաբերություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով
18.03.2020 | 21:47

Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ի ժամի 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 45 763 615.10 դրամ: Ընդհանուր կատարվել է 280 վճարում, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ