ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաբկեն Թունյան. Ցեմենտի կլինկերի և մի քանի այլ հումքային ապրանքատեսակների ներմուծումը թույլատրվելու է

Բաբկեն Թունյան. Ցեմենտի կլինկերի և մի քանի այլ հումքային ապրանքատեսակների ներմուծումը թույլատրվելու է
18.03.2020 | 21:54

ՀՀ և Իրանի միջև այսօրվանից սահմանվում են նոր բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումների մասով՝ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Ցեմենտի կլինկերի և մի քանի այլ հումքային ապրանքատեսակների ներմուծումը թույլատրելու է և իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեի, Առողջապահության նախարարության և ԱԱԾ հսկողության ներքո, այսինքն՝ այդ հարցը կարելի է ասել լուծվեց»,-հավելեց նա:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ