ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոնը այցելել է հիվանդանոց

Մակրոնը այցելել է հիվանդանոց
18.03.2020 | 21:56

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Բոբինյա քաղաքում գտնվող հիվանդանոց, որը գտնվում է Փարիզի մերձակայքում՝ հայտնում է BFM-ը։
Հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով Մակրոնը հանդիպել է միայն բժիշկների փոքր խմբի հետ: «Նախագահն այսօր առավոտյան ցանկացել է աջակցել Բոբինյայի հիվանդանոցում գտնվող ռեանիմատոլոգներին»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ