ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալացին թաքցրել է վարակվածությունը, վարակել արտադրամասը ու հեռացել

Իտալացին թաքցրել է վարակվածությունը, վարակել արտադրամասը ու հեռացել
18.03.2020 | 22:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որտեղից է Շենգավիթում գտնվող արտադրամասում տարածվել կորոնավիրուսի վարակը Շանթ հեռուստաընկերությանը հարցազրույցում.

«Ինչպես վարակված մարդկանց անունները չենք նշում, այնպես էլ արտադրամասի անունը չենք նշում: Այն Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, գտնվում է Շենգավիթում: Իտալացի գործընկերը ժամանել է, ջերմիջեցնողներ օգտագործելու միջոցով թաքցրել է վարակվածությունը, երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել Հայաստանից, բայց թողել այդ վարակը»:

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ