ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանում բարձր պատրաստության ռեժիմ

Ռուսաստանում բարձր պատրաստության ռեժիմ
20.03.2020 | 00:20

ՌԴ տարածքում կորոնավիրուսի կապակցությամբ սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ։ Դպրոցները և բարձրագույն կրթական հաստատությունները հեռավար կարգով են աշխատում։ Չեղարկվել են բոլոր մարզական և զանգվածային միջոցառումները։ Անցած օրը Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 52 դեպք։ Ռուսաստանում վարակվել է 200 մարդ։ Այսօր ախտահարվածներից մի տարեց կին մահացել է Մոսկվայի թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոցում։

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ