ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Brent ապրանքանիշի նավթի գինը աճել է 15 տոկոսով

Brent ապրանքանիշի նավթի գինը աճել է 15 տոկոսով
20.03.2020 | 13:24

Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 15 տոկոսով: Brent ընկերության նավթի մեկ բարելը գնահատվում է 28.3 դոլար: WTI տեխասյան ապրանքանիշի նավթի գինը բարձրացել է 22.13 տոկոսով՝ կազմելով 25.45 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Ռուբլու փոխարժեքը ամերիկյան և եվրոպական արժույթների նկատմամբ ամրապնդվում է՝ նավթի գների աճի ֆոնին:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ