ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստամբուլում 20 մարդ է մահացել՝ ալկոհոլով կորոնավիրուսից պաշտպանվելիս

Ստամբուլում 20 մարդ է մահացել՝ ալկոհոլով կորոնավիրուսից պաշտպանվելիս
20.03.2020 | 13:30

Թուրքիայում մեկ շաբաթում ալկոհոլային թունավորման 20 դեպք է գրանցվել։ Ստամբուլում բնակվող Թուրքմենստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։ Կորոնավիրուսից պաշտպանվելու համար նրանք էթիլային անխառն սպիրտ են խմել և քսել ամբողջ մարմնին։ 60-ից ավել թունավորվածներից 20-ը մահացել են, 34-ի վիճակը գնահատվում է ծանր․ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ