ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքական բանակը նոր կորուստներ է կրում Իդլիբում

Թուրքական բանակը նոր կորուստներ է կրում Իդլիբում
20.03.2020 | 23:29

Թուրքիայի ՊՆ տեղեկություններով՝ Իդլիբում բախման հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, զինծառայողները զոհվել են «արմատական խմբավորումներից մեկի հրթիռակոծության հետևանքով»: ՊՆ-ի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների հիման վրա ձևավորված անվտանգության գոտիներից մեկում: «Հարձակումից անմիջապես հետո տեղանշված թիրախները խոցվել են», - հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ