ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ Զինված ուժերի օդաչուները թռիչքներ են իրականացրել Սու-30ՍՄ կործանիչներով

ՀՀ Զինված ուժերի օդաչուները թռիչքներ են իրականացրել Սու-30ՍՄ կործանիչներով
21.03.2020 | 00:09

ՀՀ Զինված ուժերի օդաչուները նոր ավիացիոն տեխնիկայի յուրացման ծրագրի համաձայն ուսումնամարզական պլանային թռիչքներ են իրականացրել Սու-30ՍՄ կործանիչներով՝ տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Սու-30ՍՄ կործանիչների թռիչքի տեսագրություն՝ գրառմամբ. «Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները»։

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ