ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է Իրանի ժողովրդին

Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է Իրանի ժողովրդին
21.03.2020 | 00:18

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորել է հարևան Իրանի ժողովրդին Թվիթերում:

«Մաղթում եմ երջանիկ, բարգավաճ, խաղաղ և առողջ Նովրուզ բոլոր նրանց, ովքեր այն նշում են այսօր: Հատկապես մեր լավ հարևան Իրանին մաղթում եմ ուժ, ամրություն, վստահություն և համերաշխություն»,- գրել է նախարարը:

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ