ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չնայած գնանկմանը՝ ՀՀ-ն շարունակում է գազը գնել ֆիքսված գնով

Չնայած գնանկմանը՝ ՀՀ-ն շարունակում է գազը գնել ֆիքսված գնով
21.03.2020 | 14:56

«Ժամանակը» գրում է. «Գազի համաշխարհային գինը շարունակում է անկումը՝ հասնելով ռեկորդային գնի՝ 75 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Չնայած դրան, Հայաստանը շարունակում է գազը գնել ֆիքսված գնով՝ 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Եվ սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը կախված է մեկ մոնոպոլ մատակարարից՝ «Գազպրոմ»-ից, որն էլ թելադրում է իր ուզած գինը՝ անկախ միջազգային շուկայում տիրող իրավիճակից»:

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ