ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում Իտալիայի դեսպանատունը կարմիր լույս է սփռում՝ ի նշան զորակցության

Երևանում Իտալիայի դեսպանատունը կարմիր լույս է սփռում՝ ի նշան զորակցության
21.03.2020 | 22:24

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը կարմիր է լուսավորվել՝ հաջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարող իտալացիների։ «Երևանում Իտալիայի դեսպանատունը լույս է սփռում՝ ի նշան զորակցության Իտալիային»,- նշել է ՀՀ- ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ Դեսպանատնից լուսարձակվող կարմիրը խորհրդանշում է զգուշացում և համերաշխություն պանդամեայի դեմ պայքարում։ Իտալիայում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի հաստատված 47021 դեպք կա, մահացել է 4032 մարդ:

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ