ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անկարան հերքում է Իդլիբից զորքերի դուրսբերումը

Անկարան հերքում է Իդլիբից զորքերի դուրսբերումը
22.03.2020 | 21:37

Անկարան բացառում է թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսի Իդլիբ նահանգից՝ հայտարարել է ՊՆ. «Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են կյանքի կոչվել: Մենք շարունակում ենք անել ամեն ինչ Իդլիբում արյունահեղությունն ու մարդասիրական ճգնաժամը դադարեցնելու համար: Որոշ լրատվամիջոցների տեղեկությունները, թե թուրքական բանակի ստորաբաժանումները դուրս են բերվում Իդլիբից, իրականությանը չեն համապատասխանում»:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ