ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ուժեղ երկրաշարժ Զագրեբում

Ուժեղ երկրաշարժ Զագրեբում
22.03.2020 | 21:53

Խորվաթիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մայրաքաղաք Զագրեբում ավերածություններ կան: Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը: 5.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Զագրեբից 7 կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումներն սկսվել են տեղի ժամանակով առավոտյան 6:23:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ