ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հոկեյի աշխարհի առաջնությունը չեղարկվել է

Հոկեյի աշխարհի առաջնությունը չեղարկվել է
22.03.2020 | 21:58

Հոկեյի աշխարհի տղամարդկանց 2020 թվականի առաջնությունը չի կայանա՝ հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Այն պետք է կայանար Լոզանում մայիսի 8-24-ին, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե կանցկացվի աշխարհի առաջնությունն այս տարի, թե ոչ:
Հոկեյի միջազգային ֆեդերացիան չեղարկել է միջազգային բոլոր մրցաշարերը:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ