ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիդնեյի բնակիչը տան խորդանոցում մոտ 300 հատ զուգարանի թուղթ է գտել

Սիդնեյի բնակիչը տան խորդանոցում մոտ 300 հատ զուգարանի թուղթ է գտել
22.03.2020 | 22:08

Ինքնամեկուսացված ավստրալացին որոշել է մաքրել բնակարանի խորդանոցն ու անսպասելի «ժառանգություն» է հայտնաբերել: Այս մասին գրում է Metro պարերականը:
Սիդնեյի բանկիչ Մայքլ Գուրիգուսը մոտ 300 հատ զուգարանի թուղթ է հայտնաբերել:
«Բնակարանում հայրս է բնակվել, որ Ավստրալիա Եգիպտոսից է եկել նախորդ դարի 80-կաններին : Թե իրականում ինչի՞ համար է այդքան շատ հիգիենիկ թուղթ պահեստավորել, չեմ կարող ասել, բայց ես այն ամբողջությամբ բարեգործական ֆոնդերին եմ նվիրել»,- ասել է Մայքլը:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ