ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի 194 դեպք կա

Հայաստանում կորոնավիրուսի 194 դեպք կա
23.03.2020 | 13:40

Մարտի 22-ի երեկոյան դրությամբ կորոնավիրուսի 194 դեպք է հաստատվել Հայաստանում, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դեպքերի թիվը ավելացել է 4-ով: Նա նշեց, որ այդ դեպքերի 70-75 տոկոսը ճյուղավորված են Էջմիածնի և երևանյան արտադրամասի դեպքերից:


Հաստատված դեպքերի 78 տոկոսն ընդհանրապես չունի ջերմություն, վարչապետի տեղեկացմամբ` 37-38 աստիճան ջերմություն ունի 18 տոկոսը, 38-39` երեք տոկոսը, 39-ից բարձր` մեկ տոկոսը: Նա նշեց, որ պացիենտներից 9 են 66-ից բարձր տարիքի, 3-ը` 70-ից բարձր, 80-ից բարձր ոչ մի հիվանդ չկա:«Սա նշանակում է ամենասուր ռիսկային գոտուց հիվանդ չունենք, ունենք թոքաբորբով հիվանդ 14 մարդ, որոնցից 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, նրանց վիճակը նույնպես համարվում է կառավարելի», - ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, այս պահին մեծագույն խնդիրը ապահովելն է, որ կորոնավիրուսի հետևանքով չունենանք մահեր: «Կարծում եմ` մեծ հաշվով այս իրավիճակից ավելի արդյունավետ ու ուժեղացված պիտի դուրս գան այն երկրները, որոնք կհասցնեն այս ժամկետում կայացնել երկարաժամկետ ռազմավարական բնույթի որոշումներ, որոնք պիտի ապահովեն երկրի հետագա տնտեսական ուժեղացումը: Մենք հենց այս ուղղությամբ ենք մտածում, մի շարք կարևոր որոշումներ արդեն իսկ կայացրել ենք, որոնք դե յուրե կկայացվեն առաջիկա շաբաթում», - ասաց նա:


Վարչապետը խոսեց նաև տնտեսվարողների համար նախատեսված աջակցության մասին: Նա շեշտեց նաև` հայաստանյան շուկաներում ապրանքների դեֆիցիտ չկա, ինքը տիկնոջ հետ երեկ եղել է մի շարք խանութներում և տեսել, որ բոլոր ապրանքներից էլ կա:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ