ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանում չեղարկվեց երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանում չեղարկվեց երկաթուղային հաղորդակցությունը
24.03.2020 | 15:15

Վրաստանում նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով չեղարկել են ներքին երկաթուղային հաղորդակցությունը: Կառավարության խոսնակ Իրակլի Չիկովանին ասել է, որ արգելքը կգործի մինչև ապրիլի 21-ը՝ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը: Եթե երկարաձգվի՝ մեխանիկորեն կերկարաձգվի նաև ներքին երկաթուղային հաղորդակցության չեղարկումը:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ