ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նավթի գներն աճում են

Նավթի գներն աճում են
24.03.2020 | 15:19

Նավթի համաշխարհային գներն աճում են: WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 4.02 տոկոսով՝ մինչև 24.30 դոլար մեկ բարելի դիմաց: Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 3,07 տոկոսով՝ մինչև 27.86 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ