ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփ. Ամերիկացիները ցանկանում են վերադառնալ աշխատանքի

Թրամփ. Ամերիկացիները ցանկանում են վերադառնալ աշխատանքի
25.03.2020 | 17:17

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ ԱՄՆ-ը կարող է դառնալ վարակի տարածման ամենամեծ օջախը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, գրել է, որ «ամերիկացիները ցանկանում են վերադառնալ աշխատանքի», և ժամանակն է վերացնել սահմանափակումները: Չինաստանում կարանտինը վերացվում է Հուբեյի նահանգում, որտեղից վիրուսը սկսեց տարածվել մոլորակի վրա, բայց Պեկինում խստացվում է:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ