ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կորոնավիրուսի 16 նոր դեպք է հաստատվել Հայաստանում

Կորոնավիրուսի 16 նոր դեպք է հաստատվել Հայաստանում
25.03.2020 | 17:18

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը հասան 265-ի, երեկ երեկոյան 9-ի դրությամբ այն 249-ն էր՝ հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը: Բուժվել է 16 անձ, իսկ 1315 թեստի արդյունքները բացասական են եղել:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ