ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիայում կարանտինի խախտման համար՝ մինչև 3000 եվրո տուգանք

Իտալիայում կարանտինի խախտման համար՝ մինչև 3000 եվրո տուգանք
25.03.2020 | 17:26

Իտալիայի կառավարությունը հաստատել է 400-3 000 եվրո տուգանք այն քաղաքացիների համար, որ չեն պահպանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, մասնավորապես՝ տեղաշարժման սահմանափակումը: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ հպարտ է համաքաղաքացիների արձագանքից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների հարցում: «Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պահպանում է նոր կանոնները», - ասել է նա:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ