ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հռոմի պապը բոլոր քրիստոնյաներին հրավիրել է միասնական աղոթքի

Հռոմի պապը բոլոր քրիստոնյաներին հրավիրել է միասնական աղոթքի
25.03.2020 | 17:34

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ կոչ անելով միավորվել և մասնակցել միասնական աղոթքին, որը տեղի կունենա վաղը կեսօրին (երևանյան ժամանակով`15:00-ին): «Եկեք միավորվենք: Հրավիրում եմ բոլոր քրիստոնյաներին մարտի 25-ի կեսօրին իրենց միասնական ձայնն ուղղել երկինք՝ արտասանելով «Հայր մերը»»,- գրել է սրբազան քահանայապետը Twitter-ում:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ