ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ կառավարությունը կարգադրել է մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը

ՌԴ կառավարությունը կարգադրել է մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը
26.03.2020 | 15:15

ՌԴ կառավարությունը կարգադրել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը մարտի 27-ից ամբողջովին դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը: Բացառություն կլինեն միայն այն չվերթները, որոնք ռուսաստանցիներին հայրենիք կվերադարձնեն: Աշխարհի տարբեր երկրներ նույնպես արտակարգ քայլեր են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով` փակելով սահմանները, դադարեցնելով երկաթուղային և օդային հաղորդակցությունը:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ