ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստը կկայանա ապրիլի 23-ին

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստը կկայանա ապրիլի 23-ին
26.03.2020 | 22:09

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու մասին: «Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին», - հայտնել է պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ