ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ռոսատոմը» ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները պատվիրատուի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար

«Ռոսատոմը» ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները պատվիրատուի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար
26.03.2020 | 22:11

«Ռոսատոմ» Պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հայտարարությունը՝ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Մի քանի տասնամյակ շարունակ Ռուսաստանի ատոմային արդյունաբերությունում միշտ առաջին տեղում է եղել միջուկային անվտանգության ապահովումը, մեր աշխատակիցների և համաքաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը։ Անվտանգությունը «Ռոսատոմի» առանցքային արժեքն է։ Մենք մշտապես ունեցել ենք ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակին, այդ թվում՝ մեր աշխատակիցների աջողջության հետ կապված իրավիճակներին արձագանքելու սցենարներ։ Ներկայում ռուսաստանյան բոլոր ատոմակայաններում գործում է հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկումը։ Առավելագույնս մեծ թվով աշխատակիցների համար ներդրվել է հեռավար աշխատանքի ռեժիմ, ձեռք են բերվել անհատական պաշտպանության և հիգիենայի միջոցներ, մշտապես ախտահանվում են արտադրական տարածքներն ու տրանսպորտը, գրեթե բացառված են գործուղումները։ Կայաններին հարակից քաղաքների վարչակազմերի հետ սերտ համագործակցությամբ իրականացվում է մարդկանց առողջական վիճակի վերահսկողություն։ Անխոս, իրականացվում է ԱԷԿ-ի կառավարմանն առնչվող աշխատակազմի առողջական վիճակի հատուկ բժշկական վերահսկողություն։ Մենք մշակել ենք իրավիճակի զարգացման պարագայում մի շարք լրացուցիչ սցենարներ և միջոցներ՝ ցանկացած իրավիճակում արձագանքելու համար՝ ԱԷԿ-ի առանցքային անձնակազմի առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի դեպքում։
Նմանօրինակ աշխատանքներ են իրականացվում նաև կառուցվող ատոմային կայաններում։
Չնայած մի շարք երկրներում համաճարակային իրավիճակին, որոնցում «Ռոսատոմը» ԱԷԿ-ներ է կառուցում, նախագծերի իրագործումը շարունակվում է։ Բնականաբար, այդպիսի երկրներում ձեռնարկվել են ռուսաստանյան անձնակազմի անվտանգության պահպանման խիստ միջոցներ։ Մենք ղեկավարվում ենք համաճարակային ծառայությունների, ինչպես նաև այն երկրների կառավարությունների խորհուրդներով, որոնցում առկա են մեր անձնակազմերը։ Բացի այդ, մենք ամբողջովին պատրաստ ենք խստացնել վարակի տարածմանը կանխելու միջոցները, ներառյալ կարանտինային միջոցառումների իրականացումը (եթե այդ միջոցառումները կիրառվեն համապատասխան երկրներում և շրջաններում)։ «Ռոսատոմը» ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի նվազեցնի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա և ապահովի պատվիրատուի առջև ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով», - ասել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ