ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփի վարկանիշը հասել է պատմական առավելագույնին

Թրամփի վարկանիշը հասել է պատմական առավելագույնին
27.03.2020 | 15:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն աճել է մինչև 47,1%՝ հասնելով պատմական առավելագույնին՝ վկայում են Real Clear Politics-ի տվյալները:
Ամերիկացիների մեծամասնությունը`49,6%-ը, դժգոհ է նախագահի աշխատանքից: Ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Թրամփի համար, նրա վարկանիշը միջին հաշվով երբեք հակավարկանիշից բարձր երբեք չի եղել (բացառությամբ նախագահության առաջին շաբաթվա): ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու է երկիրը առաջին տեղը զբաղեցրել կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակով՝ ԱՄՆ-ը այնքան թեստեր է անցկացրել, որքան աշխարհի ոչ մի պետություն չի արել:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ