ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՀ. Կորոնավիրուսի պատճառով 2020-ին համաշխարհային տնտեսական անկում կարձանագրվի

ԱՄՀ. Կորոնավիրուսի պատճառով 2020-ին համաշխարհային տնտեսական անկում կարձանագրվի
27.03.2020 | 21:48

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, թե այս տարի աննախադեպ մեծ թվով երկրներ են դիմել ֆինանսական օգնության խնդրանքով: «Մենք հայտնվել ենք աննախադեպ իրավիճակում, երբ համաշխարհային առողջապահական համաճարակը վերածվել է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի», - հայտարարել է կառույցի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան` զգուշացնելով` կորոնավիրուսի հետևանքների պատճառով այս տարի համաշխարհային տնտեսությունն անկում կարձանագրի:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ