ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պեսկովը հաստատել է Կրեմլում կորոնավիրուսով վարակի դեպքը

Պեսկովը հաստատել է Կրեմլում կորոնավիրուսով վարակի դեպքը
27.03.2020 | 21:51

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Կրեմլի աշխատակիցների շրջանում կա կորոնավիրուսով վարակի դեպք. «Իրոք, վարչակազմում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակի դեպքեր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ միջոցառումները»:
Հարցին՝ վարակվածը շփում ունեցե՞լ է ՌԴ նախագահի հետ, նա պատասխանել է.
«Ոչ»:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ