ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աբխազիան արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Աբխազիան արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով
27.03.2020 | 21:53

COVID-19 կորոնավիրուսով վարակի տարածման սպառնալիքի պատճառով Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան ստորագրել է հրամանագիր՝ երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին: Խորհրդարանում փաստաթուղթն ընթերցել է Բգանբայի ներկայացուցիչ Դմիտրի Շամբան: «Մտցնել արտակարգ դրություն Աբխազիայի Հանրապետության ողջ տարածքում՝ մարտի 28-ից՝ 00:00-ից մինչև ապրիլի 20-ը՝ 00:00-ն», - ասել է նա:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ