ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 43-ով` հասնելով 372-ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 43-ով` հասնելով 372-ի
28.03.2020 | 15:03

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 43-ով` հասնելով 372-ի՝ հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը: 28 անձ ապաքինվել է, մեկ մարդ մահացել է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք են տվել, 343 անձ փաստացի բուժվում է:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ