ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հյուսիսային Մակեդոնիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

Հյուսիսային Մակեդոնիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ
28.03.2020 | 15:13

Հյուսիսային Մակեդոնիան դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը: Այս երկրի դրոշը մարտի 30-ին կբարձրացվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոմ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է. «Բոլոր դաշնակիցներն արդեն ավարտել են անդամակցության արձանագրության վավերացման գործընթացը: Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա ամենամոտ ապագայում»:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ