ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին

Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին
28.03.2020 | 15:16

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան դիմել է ժողովրդին՝՝ կոչ անելով ճիշտ գնահատել COVID-19-ի վտանգը, «քանի դեռ ուշ չէ»։ Նա նշել է, որ Իտալիան և աշխարհը «պատմության տխուր էջն են ապրում», իսկ մարդիկ «շատ թանկ են վճարում»։ Մատարելան ասել է, որ երկրին նոր նախաձեռնություններ են անհրաժեշտ, որ կփոխեն վարակի դեմ պայքարի հին մեխանիզմները։ «Ես հուսով եմ, որ բոլորն են գիտակցում Եվրոպայի համար սպառնալիքի լրջությունը, քանի դեռ ուշ չէ» Նրա խոսքով, անգամ նոր դեպքերի աճի նվազումը չի կարող սփոփել Իտալիային, խոսքը ամեն օր նոր հիվանդների և մահերի մասին է:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ