Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսպանիան հայտարարել է երկշաբաթյա աշխատանքային արձակուրդ

Իսպանիան հայտարարել է երկշաբաթյա աշխատանքային արձակուրդ
29.03.2020 | 13:51

Իսպանիան հայտարարել է կարանտինի խստացման մասին. այն ընկերությունների աշխատակիցները, որ զբաղված չեն կենսական անհրաժեշտության ոլորտներում, պետք է երկու շաբաթ մնան տանը և չգնան աշխատանքի: «Բոլոր նրանք, որոնց աշխատանքը կենսական անհրաժեշտության չէ, մոտակա երկու շաբաթը` մարտի 30-ից ապրիլի 9-ը, պետք է մնան տանը»,- հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը: Ընկերությունները կվճարեն աշխատավարձը, աշխատակիցները կհատուցեն ավելի ուշ: Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է 72 000 մարդ, մահացել 6 000:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ