ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մահացել է լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Մահացել է լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
29.03.2020 | 13:54

86 տարեկանում մահացել է լեհ հռչակավոր կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: «Երկարատև ու լուրջ հիվանդության հետևանքով մահացել է լեհ մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, որը համաշխարհային հեղինակություն էր դասական երաժշտության ասպարեզում», – հայտնել է Լեհաստանի մշակույթի նապարարությունը: Պենդերեցկին 4 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ