ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482
30.03.2020 | 14:26

Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի, հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Բուժվել է ընդհանուր 30 քաղաքացի, փաստացի բուժում է ստանում 449-ը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակված է երկու ամսական երեխա, ինչպես նաև 5 զինծառայող: Երեկ հայտնի դարձավ նաև, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակից ևս վարակվել է կորոնավիրուսով: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 3 պացիենտ։

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ