ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կարո՞ղ ենք թոքերի օդափոխման սարքեր արտադրել

Նիկոլ Փաշինյան. Կարո՞ղ ենք թոքերի օդափոխման սարքեր արտադրել
30.03.2020 | 14:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի տեսակապի տեսանյութով՝ կից գրելով․ «Ճգնաժամը որպես հնարավորություն. կարո՞ղ ենք թոքերի օդափոխման սարքեր արտադրել»։


Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ուսումնասիրվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրման հնարավորությունը։ Հայտարարվել է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ