ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վախճանվել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին

Վախճանվել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին
31.03.2020 | 15:24

Մահացել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին։ Թվիթերում Լևոն Արոնյանը գրել է. «Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիաննեի մահվան կապակցությամբ։ Նա ինտելիգենտ, աշխատասեր և կենսուրախ մարդ էր ու հրաշալի կյանք ապրեց: Ես սիրում եմ քեզ, թանկագինս, հանգչիր խաղաղությամբ»։

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ