ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեքսիկայում արտակարգ դրություն է մտցվել

Մեքսիկայում արտակարգ դրություն է մտցվել
31.03.2020 | 16:02

Մեքսիկայի կառավարությունը որոշել է արտակարգ դրություն մտցնել` կորոնավիրուսով վարակի տարածման պատճառով, երբ հաստատված դեպքերի քանակը գերազանցել է հազարը: Մեքսիկայում գրանցվել է վարակվածության 1094 դեպք՝ 28 մահացությամբ: Արտակարգ դրության ռեժիմի ներդրման մասին հրամանագրի համաձայն՝ մինչև ապրիլի 30-ը մարդկանց արգելվում է հավաքվել ավելի քան 50 հոգով: 60-ից բարձր տարիքի բնակիչներին խորհուրդ է տրվում պահպանել տնային ռեժիմը:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ